«Դասախոսիս խոսքերն ինձ վրա սև գիծ էին թողել, բայց ես պայքարող եմ». Արփի Գաբրիելյանի բացահայտումներն անցած ուղու մասին և նոր ֆոտոշարքը
ԼԱՅՖTert.am Life-ը գրում է.
Ներկայացումներ խաղալիս նա սիրում է դահլիճի էներգետիկան և չի սիրում փորձերը, ֆիլմերի և հեռուստանախագծերի դեպքում ճիշտ հակառակը` սիրում է նկարահանման ընթացքը, ոչ թե պատրաստի արդյունքը դիտելը. ասում է` դերասանի մասնագիտությանը սիրահարվել է մանկուց, թեև այն ժամանակ չի գիտակցել, թե ինչ է դա։ Նա Արփի Գաբրիելյանն է, որը վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրեց լսարանին ներկայանալ որպես երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի, կարճ ժամանակում գտավ իր տեղը հեռուստատեսությունում ու հաստատուն քայլերով առաջ է գնում։
Tert.am Life–ը սկսում է «Սիրահարված աշխատանքին» խորագիր, որի շրջանակում կներկայացնենք հայտնիների անցած ուղու հետաքրքիր դրվագները, բարդություններն ու մասնագիտության «մութ» կողմերը։
Բացահայտումներով լի զրույցից զատ Արփին Tert.am Life–ին է տրամադրել նաև նոր ֆոտոշարքը։
Առաջին քայլերս հեռուստացույցի առաջ էր
«Երևի, մանկուց եմ սիրահարվել այս մասնագիտությանը,– ասաց Արփին, ով սիրում է իր դերը խաղալ, նույնիսկ, երբ բեմում երգում է ու հիշեց, թե ինչպես էր մանկության տարիներին էլ խաղում իր դերը։ –Ծնողներս պատմում են, որ Սանկտ Պետերբուրգում ապրելու տարիներին միացնում էի մագնիտոֆոնը, սկսում խոսել ու ձայնագրել ինձ, թեև ընդամենը 4 տարեկան էի ու նորմալ խոսել էլ չէի կարողանում, հետո չմիացրած հեռուստացույցի առաջ կանգում, ինչ–որ բաներ էի անում։ 6 տարեկան էի, երբ եկանք Հայաստան, արդեն մեր հարևաններին էի հավաքում որպես իմ հանդիսատես ու տարատեսակ բաներ խաղում։ Ես այդ տարիքում չէի կարող հասկանալ, որ ուզում եմ դերասանուհի դառնալ, բայց արարքներումս դա արտահայտվում էր» ։
Շարունակությունը՝ այստեղ: