Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թանկ ավի­ա­տոմ­սեր, ոչ բար­վոք ճա­նա­պարհ­ներ, թե­րի ճա­նա­չե­լի­ու­թյուն...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս օրերին շատերն են նկատել, թե որքան շատ են զբոսաշրջիկները Հայաստանում: Մեր երկիրը շարունակում է հյուրընկալել զբոսաշրջիկների ամենատարբեր երկրներից: Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը մեծապես աճել է:

«Եթե երկիրը ժողովրդավարական է, այն ձգում է դրսի մարդկանց: Մարդը ցանկանում է լինել այնպիսի երկրներում, որտեղ անվտանգ է: Հեղափոխությունը օտարերկրացիների մոտ հետաքրքրություն է առաջացրել: Իմիջը շատ կարևոր է զբոսաշրջիկներին երկիր բերելու համար, և, այո՛, հեղափոխությունից հետո մեր երկրի իմիջը բարձրացավ՝ անկախ նրանից, թե մեր քաղաքացիներից ով ինչպես է վերաբերվում հեղափոխության գաղափարին», - ասում է Կարինե Դավոյանը: Մեր զրուցակիցը նշում է, որ զբոսաշրջիկներին հիմնականում առաջարկում են այցեր պատմամշակութային վայրեր: «Այս առումով Հայաստանը հարուստ երկիր է: Վերջին շրջանում զարգանում է նաև արկածային տուրիզմը: Ամբողջ աշխարհում գյուղական, էկոտուրիզմը մեծ թափ է առնում: Մարդիկ ավելի շատ են ձգտում բնական միջավայրին՝ բնական սնունդ, մաքուր օդ: Այս առումով բավական մեծ պոտենցիալ ունենք: Միջազգային շատ ծրագրեր հենց այս ուղղության վրա են շեշտը դնում և ծրագրեր իրականացնում՝ հատկապես գյուղական տուրիզմը զարգացնելու համար», - փաստում է Դավոյանը՝ ընդգծելով, որ այս կերպ փորձ է արվում լուծել նաև մարզերի բնակիչների զբաղվածության հարցը, և տուրիզմն ինչ-որ առումով նպաստում է ապակենտրոնացմանը: 

Նա կարծում է, որ փառատոնները ևս զբոսաշրջիկներին գրավելու միջոց են, սակայն Հայաստանում դրանք ճիշտ չեն կազմակերպվում: «Կարևորը քանակը չէ: Ավելի լավ է լինի 1-2 փառատոն, բայց բարձր իմիջ ունենա, ինչպես, օրինակ, Բրազիլիայում կազմակերպվող դիմակահանդեսն է: Հայաստանում կազմակերպվում է թթի փառատոն: Գնում են, որևէ գյուղում թութ թափ տալիս, ասում են՝ թթի փառատոն է: Կամ մի գյուղում հավաքվում են, գինի խմում, վաճառում ու կոչում փառատոն: Բայց սրանք փառատոններ չեն: Մեզ մոտ փառատոնները պետք է ավելի բովանդակալից լինեն: Պետք է փորձեն մեկ փառատոնի շնորհիվ ցուցադրել երկրի մշակույթը, ուտելիքը և այլն: Եվ արդյունքում ստեղծեն այնպիսի իմիջ, որ տուրիստական ընկերություններն ամեն տարի ընդգրկեն դրանք իրենց տուրփաթեթներում», կարծում է ասոցիացիայի նախագահը:

Տիկին Դավոյանը նշում է, որ բավական դժվար է հասկանալ, թե ինչ տպավորություններով են զբոսաշրջիկները հեռանում Հայաստանից: «Չենք կարող ընդհանրացնել կարծիքները: Յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական պահանջները: Մեկը կարող է չհավանել մեր ուտելիքները, վերադառնալ իր երկիր և ասել, որ Հայաստանում սնունդը վատն է: Կամ մեկին դուր է գալիս հյուրանոցը, մյուսին՝ ոչ: Փաթեթները ձևավորելիս և սպասարկումն ապահովելիս պետք է առաջնորդվել անհատական մոտեցմամբ: Տուրիստական ընկերությունները պետք է հասկանան, որ առաջին տեղում փող աշխատելը չէ, այլ մարդու իրավունքների հարգումը և մեր երկրի իմիջի բարձրացումը: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն ներգնա տուրիզմին: Նույնպիսի վերաբերմունք տուրընկերությունները պետք է դրսևորեն նաև արտերկիր մեկնող մեր հայրենակիցների նկատմամբ: Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ խաբվում են,ընդգծում է տիկին Դավոյանը և անդրադառնում նաև այլ խնդիրների.- Տարածաշրջանում շատ դժվար է մրցակցությանը դիմանալը: Բերեմ մեկ օրինակ: Ե՛վ մենք, և՛ Վրաստանը մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսների, որտեղ երկրները ներկայանում են տաղավարների միջոցով, որոնց համար պետք է վճարել: Վրաստանի դեպքում տաղավարի ֆինանսավորումն ապահովում է երկրի կառավարությունը, իսկ մեզ մոտ պետությունը չնչին գումարներ է կարողանում հատկացնել: Տուրիստական ընկերությունները, որոնք պետության հետ գնում են մասնակցելու նման ցուցահանդեսների, վճարում են ոչ միայն իրենց անձնական ծախսերի, այլ նաև տաղավարի համար, որը քիչ գումար չէ՝ միջինը մոտ մեկ ու կես մլն դրամ: Տուրիստական շատ ընկերություններ մեծ գումարներ չեն վաստակում՝ նման ցուցահանդեսների մասնակցելու համար: Բայց մասնակցությունը կարևոր է, քանի որ իրենք գործընկերներ են գտնում, իսկ Հայաստանն էլ ճանաչելի է դառնում: Փոքր ընկերությունները բավական դժվարությունների են հանդիպում: Իրենք աջակցության կարիք ունեն: 

Հայաստանի տարածքում առաջնային խնդիրներից են ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Տեղեր կան, որ մայրուղիները, ասենք, վերանորոգված են, բայց մայրուղուց թեքվում ենք դեպի գյուղեր և պատմամշակութային կոթողներ տանող ճանապարհները և բախվում խնդիրների: Պատմամշակութային հուշարձանների մեծ մասն անհասանելի է տրանսպորտի տեսակետից: Տուրիստները ստիպված են լինում ոտքով քայլել դեպի մշակութային կոթողները: Ունենք շատ հետաքրքիր քարանձավներ, որոնք միանշանակ կհետաքրքրեն զբոսաշրջիկներին, բայց նախ դրանք անհրաժեշտ է դարձնել տուր ապրանք:

Ամենակարևորը՝ ունենք ճանաչելիության հարց: Մեր մասին պետք է շատ իմանան դրսում: Այս հարցում մեզ պետք է աջակցեն նաև մեր դեսպանատները: Դրանք տարվա մեջ գոնե մեկ անգամ պետք է հավաքեն տուրիստական ասոցիացիաների ղեկավարներին, ներկայացնեն Հայաստանը: Պատկերացրեք՝ դա որքանով օգտակար կլինի մեր երկրի համար:

Հիմնական և ամենակարևոր խնդիրներից է ուղիղ չվերթների բացակայությունը: Տոմսերի գների պատճառով բավականին թանկանում է նաև տուրփաթեթի արժեքը: Շատ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում Վրաստանով: Այդ դեպքում հիմնական տուրօպերատորը դառնում է Վրաստանը: Մի քանի օրով խմբին բերում են Հայաստան, ցույց տալիս մեր երկիրը, գումար աշխատում և հեռանում: Իսկ եթե լինեն ուղիղ չվերթներ Հայաստանի և այլ երկրների միջև, ապա մարդիկ ուղիղ չվերթով կժամանեն մեր երկիր: Այս ոլորտում պետությունը շատ լուրջ անելիք ունի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն