Ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը կժամանի Միջերկրական ծով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը կժամանի Միջերկրական ծով՝ օգնելու միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ դիմակայել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալներին: Այդ մասին, նոյեմբերի 17-ին հայտարարել է Defense News պարբերականը:
Հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կարող է «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակրին միանալ Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Ինչպես գրում է Defense News-ը, ամերիկյան հրամանատարության այս որոշումը կապված է այն ահաբեկչական գործողությունների պատճառով ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունն ուժեղացնելու հետ, որոնք նոյեմբերի 13-ին կատարվել են Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



