Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Սիս գյուղում աղվեսի կասկածելի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրային մասեր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների`աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբ՝ առեղծվածային դեպքի հանգամանքները պարզելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



