Գերմանական գազանանոցում առյուծները հարձակվել են 24-ամյա աշխատակցի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում երկու առյուծներ հարձակվել են գազանանոցի 24-ամյա աշխատակցի վրա, տղամարդը լուրջ վերքեր է ստացել՝ հայտնում է Daily Mail-ը։
«Փորձառու» աշխատակիցն այս առավոտյան Խոդենգագենի Սերենգետի այգում մտել է գազանների վանդակ, որպեսզի կերակրի նրանց՝ DPA գործակալությանը հայտնել են ոստիկանությունում։
Սերենգետի այգում, որի տարածքը կազմում է 120 հա, կա ավելի քան 1500 կենդանի, որոնց թվում՝ փղեր, հովազներ, ընձուղտներ, մակականեր եւ այլն։ 1974թ․ իր բացման օրից այգին իրեն նվիրել է ոչնչացող տեսակների պաշտպանությանը։ Այգու ամենամեծ ձեռքբերումներից է սպիտակ ռնգեղջյուրների բազմացման վերականգնումը վայրի բնության մեջ։



