Հնդկաստանում մոլեգնող «Ֆանի» ցիկլոնի հետևանքով 16 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանում մոլեգնող «Ֆանի» հզոր ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը Օդիշա (նախկինում՝ Օրիսսա) նահանգում հասել է 16-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին:
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, Հնդկաստանի կառավարությունն արդեն սկսել է փոթորկի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները: Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նահանգի 10 000 գյուղերում և 52 քաղաքային ավաններում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իշխանությունները ավելի քան 1 մլն մարդու են տարհանել մոտեցող ցիկլոնի պատճառով, որն ափամերձ նահանգին հարվածել է ուրբաթ: Տարհանվածներին տեղավորել են ժամանակավոր կացարաններում:
Նշվում է, որ ցիկլոնն Հնդկաստանում վերջին 20 տարում ուժեղագույնն է: Այն ուղեկցվում է հորդառատ անձրևներով և 200 կմ/ժամ արագությամբ մոլեգնող քամով:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



