Վրաստանում հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումները կայացվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել այսքան բարձր մակարդակի վրա, որքան հիմա է, և դա մեծ հաջողություն է, որը նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից ելնելով` մենք կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք բխում են Վրաստանի ազգային շահերից»,- հայտարարել է Բախտաձեն:
Վարչապետի խոսքերով` վրացական կողմը երկար ժամանակ փորձել է իր գործընկերներին փոխանցել այն մասին, որ առանց Սև ծովի անվտանգության` գլոբալ անվտանգության մասին խոսք լինել չի կարող:
«ՆԱՏՕ-ի վերջին նախաձեռնության համաձայն` ՆԱՏՕ-ի համար սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն առաջնային է, և դա մեծ հաջողություն է »,- հավելել է Բախտաձեն:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



