Ներմուծված մեքենաներ փոխադրող բեռնատարը կողաշրջվել է․ խոշոր վթար՝ Տավուշի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:
Փաստի ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



