Հայաստանը լիովին հավատարիմ է Եվրոպայի խորհրդի արժեքներին. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպայի խորհուրդը, որը նշում է ստեղծման 70-ամյակը, արժեքների ունիվերսալ համակարգ է՝ հիմնված մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ արժեքներին եւ պատրաստ է աջակցել կազմակերպությանն ապագա բարեփոխումներում։ «Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ Եվրոպայի խորհրդին անսասան տոկունություն ի բարօրություն դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական մայրցամաքում, ինչպես նաեւ հանուն մեր իրավունքների, մեր ազատությունների եւ մեր Եվրոպայի»,- գրել է Փաշինյանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



