Երեւանում 66 համարի երթուղային «Գազելը» բախվել է սյանը, բռնկվել է հրդեհ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանից ներքև՝ Ավան տանող ճանապարհին 66 համարի երթուղային «Գազելը» բախվել է սյանը, ինչի հետեւանքով առաջացել է հրդեհ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական բաժնից:
«Գազելը» գրեթե ամբողջությամբ այրվել է։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Մինչեւ հրդեհի բռնկումը՝ ուղեւորները հասցրել են դուրս գալ մեքենայից։
Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ, ժամը 20:06-ին հրդեհը մարվել է: Այժմ փողոցը երկկողմանի փակ է:




1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



