Փլուզման վտանգ ներկայացնող շինության տարածքը փրկարարները սահմանազատել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 6-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարկվարտի փողոցի թիվ 85/1 շենքի մոտակայքում գտնվող 3 հարկանի շինության արտաքին պատը թուլացել և առանձնացել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 85/1 շենքի մոտակա ավտոտնակների վրա կառուցված է երկհարկանի շինություն, որի առաջին հարկի պատերին առաջացել են ճաքեր (7 գմ և 10 սմ լայնություն), առկա է փլուզման վտանգ. տարածքը բնակեցված չէ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



