Կոմպանիի սուպերգոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
70-րդ րոպեին մոտ 27 մետրից խփած սուպերգոլով աչքի ընկավ դաշտի տերերի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին, որը ոչ մի հնարավորություն չթողեց «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելին։
«Մանչեսթեր Սիթին» 95 միավորով վերադարձավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Լիվերպուլից»։ Մայիսի 12-ին կայանալիք վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Վուլվերհեմփթոնին», «Մանչեսթեր Սիթին» հյուր կգնա «Բրայթոնին»։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)
Վենսան Կոմպանի, 70
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



