Ընդդիմության հաշվին՝ «սեփական» նախաձեռնություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆՓաշինյանի կառավարությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել «օրենսդրական օրակարգը» հագեցնելու առումով: Նախ՝ ուղղակի փոփոխում են նախկինում ընդունված օրենքների որոշ դրույթներ՝ այդ կերպ արհեստականորեն ծանրաբեռնելով ԱԺ օրակարգերը: Մյուս կողմից՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունից իշխանական խմբակցությանը հատուկ հանձնարություն է իջեցվել քննարկումների ժամանակ ելույթների ու հարցերի միջոցով «լրջացնել» յուրաքանչյուր թեմա, ինչի արդյունքում քառօրյայի նիստերը հագեցած են լինում, սակայն փոխարենը դառնում են ձանձրալի ու արհեստական: Եվ վերջապես, իշխանությունները մի հետաքրքիր տակտիկա են մշակել. ընդդիմադիր պատգամավորների լավ նախաձեռնություններին գործադիրում նախ բացասական եզրակացություն են տալիս, ուղարկում գլխադասային հանձնաժողով, որտեղ բավականին թիրախային քննադատվում են դրանք, ապա կարճ ժամանակ անց իրենք են նմանօրինակ, ուղղակի մի քիչ փոփոխված նախաձեռնություն դնում շրջանառության մեջ, որպեսզի ապացուցեն, որ իրենք նույնպես աշխատում են: