Երևանի Դավիթ Բեկի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տուժածներ Մ.Ղ.-ն (ծնված 1991 թ.) և Մ.Ու.-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes 320» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



