Այսօր Դիլիջանի թունելը ժամը 10:00-ից փակ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու:
Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



