Հենրիխ Մխիթարյանի գործակալը 3 ամսով հեռացվել է ֆուտբոլից
ՍՊՈՐՏԻտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան 3 ամսով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հանարավորությունից: Նման որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Ռայոլայի որակազրկվելու պատճառը չի նշվում: Նրա եղբայր Վինչենցո Ռայոլան ֆուտբոլից հեռացվել է 2 ամսով: 2 գործակալները մինչեւ օգոստոսի 9-ը չեն կարող մասնակցել իտալական ակումբների հետ բանակցություններին:
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան համագործակցում է մի շարք աստղային ֆուտբոլիստների հետ: Նա նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



