Միշել Օբաման պարել է Սպիտակ տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիշել Օբաման՝ ԱՄՆ-ի նախագահի տիկինը, Սպիտակ տանը պարել Է Բրոդվեյի մյուզիքլների հայտնի մասնակիցների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Կատարողական արվեստին նվիրված սեմինարների շրջանակներում առաջին տիկինը լատինամերիկացի երգչուհի եւ երգերի հեղինակ Գլորիա Էսթեֆանի հետ միասին իր պարային ունակություններն Է ցուցադրել «Կոնգա» հիթի ներքո:
Դրանից հետո Օբաման ասել Է, որ Բրոդվեյը ԱՄՆ-ի ազգային հարստությունն Է: «Բրոդվեյյան շոուները ոչ միայն զվարճացնում են մեզ, այլեւ լուսավորում են ու ոգեւորում»,-հավելել Է նա:
Հանդիպմանը, մասնավորապես, ներկա են եղել «Օպերայի ուրվականը» մյուզիքլի հեղինակ Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ դերասանուհի Վուփի Գոլդբերգը, ինչպես նաեւ թատերական քոլեջների 40 ուսանողներ՝ ամբողջ երկրից: Միջոցառման ժամանակ մյուզիքլների աստղերը կատարել են իրենց ամենանշանավոր արիաները եւ իրենց փորձը կիսել ապագա դերասանների հետ: Օրվա ընթացքում ուսանողները մասնակցել են դերասանական վարպետությանը, երգեցողությանը, ռեժիսուրային եւ այլ դիսցիպլինների նվիրված սեմինարների:
Բրոդվեյը Նյու Յորքի փողոցներից մեկն Է, որտեղ գտնվում են քաղաքի առավել մեծ թվով թատրոնները եւ համերգային դահլիճները, որոնցում երկար տարիներ ի վեր ներկայացվում են հայտնի մյուզիքլներ ու շոուներ:



