Նիկոլ Փաշինյանն այցելել է Երեւանի 2800-ամյակի նոր վերանորոգված այգի (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանն այցելել է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Երեւանի հիմնադրման 2800-ամյակի այգի, որտեղ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը արդեն երկար ժամանակ բարեկարգման աշխատանքեր է իրականացրել:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Երեւանի քաղքապետ Հայկ Մարությանը, նաեւ Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Վարչապետը ծանոթանում է կատարված աշխատանքին, այգում տեղադրված նոր շատրվաններին, լուսավորությանը: Փաշինյանն արդեն հասցրել է ջուր խմել ցայտաղբյուրներից ու սելֆի անել իրեն սպասող փոքրիկի հետ:
Նշենք, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը բարեկարգման աշխատանքները ստանձնելիս հիմնական պահանջ է դրել, որ այգին չտրամադրվի անհատի կամ կազմակեպրության եւ այգում առեւտրային որեւէ գործունեություն չիրականացվի:
.jpg)
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



