Ծիծաղելի է Եվրոպայի լիգայի եզրափակիչ Բաքվում անցկացնելը. Կլոպ (տեսանյութ)
ՍՊՈՐՏ«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի եզարփակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:
«Մադրիդում եզրափակիչը անցկացնելը կարծում եմ` թանկ կարժենա, բայց դա գոնե աշխարհի մյուս ծայրում չէ ինչպես Բաքուն: Ծիծաղելի է այնտեղ եզրափակիչ անցկացնելը: Չգիտեմ` նման որոշում կայացողները ինչ են կերել նախաճաշին:
Եզրափակիչ անցկացնելու որոշումը պետք է հիմնավորված և տրամաբանական լինի: Սա անպատասխանատվություն է: Չգիտեմ ոնց են նման որոշում կայացրել»,- մարզչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում մայիսի 29-ին Բաքվում կհանդիպեն «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
Հունիսի 1-ին Մադրիդում Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կխպաղան «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Տեսանյութը` նաև այստեղ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



