Հափշտակել է տաքսու վարորդի բջջային հեռախոսներն ու փախել. րոպեներ անց ոստիկանների ձեռքն է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել եւ հայտնել, որ ուղեւորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղեւորին` Իջեւանի բնակիչ Արման Ա-ին, եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Գողոնը վերցվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



