Նյուրբուրգրինգում ջարդուփշուր է եղել նոր սերնդի առաջին Toyota Supra-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գերմանական Նյուրբուրգրինգի վազքուղու վրա ջարդուփշուր է եղել Toyota Supra մակնիշի նոր սերնդի առաջին սպորտային մեքենան:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մեքենան պատկանել է հենց ճապոնական մեքենաշինական ընկերությանը, քանի որ այն վթարվել է այն ժամանակ, երբ մայրուղին փակված է եղել բացառապես ավտոարտադրողների փորձարկումների համար:
Նշվում է, որ «Սուպրայի» վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը և բախվել է պարսպին: Վթարի հետևանքով խիստ վնասվել է մեքենայի թափքի դիմային հատվածը: Վարորդն ու ուղևորը չեն տուժել: Վթարից հետո կուպեն դեպքի վայրից հեռացրել են փակ բեռնատարով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



