Ժաննա Բուտուլյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը
ԼԱՅՖԺաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սեւ-սպիտակ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհին կադրում նստած է։ Կերպարն ամբողջացնում են մեծ, ոսկեգույն ականջօղերը։
Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր վերարկուով եւ արեւային ակնոցով։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին կատարել էր ռուսալեզու հետեւյալ գրառումը․ «Ամեն խազում կա մեկը, ով կառավարում է այն, եւ կա մյուսը, ով բաժանում է։ Զոհին որքան շատ թվա, որ նա է խաղը ղեկավարում, այնքան քիչ նա իրականում դա կանի․․․»։