Թաիլանդում ամենահայտնի ծովածոցը կարող է 2 տարով փակվել զբոսաշրջիկների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թաիլանդում Մայա ծովածոցը, որը դարձել էր սեփական հանրաճանաչության զոհը Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ հայտնի «Լողափ» ֆիլմում հայտնվելու պատճառով, կարող է փակ մնալ զբոսաշրջիկների համար եւս երկու տարվա կրտվածքով, հաղորդում է CNN-ը:
Լողափը փակ էր մեկ տարվա ընթացքում եւ, հավանաբար, զբոսաշրջիկների այցելությունների համար արգելքը կերակարաձգվի եւս երկու տարով, հեռուստաալիքին հայտնել է Թաիլանդի Ազգային պարկերի վարչության տնօրեն Սոնգթամ Սուքսավանգը:
«Մենք կուսումնասիրենք, թե երբ լողափը պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներին: Մեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ բնությունը վերականգնելու համար: Մեր թիմը վերագնահատում է իրավիճակը եռամյսա կտրվածով»,-ասել է Սուքսավանգը:
2018 թվականի հունիսից լողափը փակ է տեղանքի կորալների վերականգնմանն ուղղված ծրագրի շրջանակներում:
Անցյալ տարի ծոցի շրջակայքում աճեցրել են շուրջ 10 000 կորալներ:
Մայա ծովածոցը դարձել էր զբոսաշրջիկների այցելության սիրելի վայրը, երբ 2000 թվականին ցուցադրվել է հայտնի «Լողափ» ֆիլմում:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



