Գերմանիայում հետաքննում են հյուրանոցի այցելուների առեղծվածային սպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ոստիկանությունը հետաքննում է հյուրանոցի երեք այցելուների առեղծվածային սպանությունը, որոնք հայտնաբերվել էին արբալետային զենքով խոցված, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ դեռեւս չի հաջողվել հաստատել սպանվածների միջեւ կապը. զոհերից մեկը 50-ամյա տղամարդ է, մյուս երկուսը՝ 30 եւ 33 տարեկան կանայք:
Հյուրանոցը տեղակայված է Բավարիայում՝ Ավստրիային սահմանակից Պասաու քաղաքի ծայրամասում: Սպանության կասկածյալները դեռ հայտնի չեն: Հյուրանոցի բնակիչները պնդում են, որ սպանության գիշերը խաղաղ էր ու հանգիստ:
Հյուրանոցի մենեջերը հայտնել է Passauer Neue Presse թերթին, որ բոլոր երեք հյուրերը ծագումով գերմանացիներ էին եւ պատրաստվում էին մնալ հյուրանոցում երեք օր, սակայն նախաճաշ չէին պատրաստել:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



