Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գու­ցե թե մի օր զոր­քը հա­վաք­վի մի­այն ժեն­գյա­լով հա­ցի հա­մար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիռնանջուկ, թրթնջուկ, ճռճռուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ… թվարկում է տիկին Սիրվարդը, բայց տեսնելով մի քանի տասնյակ զարմացած հայացքներ՝ կեսից դադար տալիս: Տիկին Սիրվարդը արցախյան բարբառով թվարկում էր կանաչիների տեսակները՝ արդեն համեմված աղով, պղպեղով ու այն սիրով, որով մի քանի րոպեից պետք է պատրաստեր հերթական, բայց ոչ վերջին ժենգյալով հացը:

Սիրով ու համեղ

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում «Ժենգյալով հացի» փառատոնն էր, որին մասնակցում էր նաև գյուղի բնակիչ տիկին Սիրվարդը: Մեկնարկից արդեն ժամեր էին անցել, բայց նա արդեն հազարավոր հացեր էր թխել: Ու թեև բավականին ժամանակ էր անցել, բայց հերթը մի ամբողջ «զորք» էր հիշեցնում: Տիկին Սիրվարդի տաղավարն այդ առումով բացառություն չէր: Բայց նա չէր հոգնել: Ե՛վ գրտնակում էր, և՛ լցնում կանաչին, և՛ հասցնում թխել ու այդ ամենի հետ մեկտեղ ցանկացողներին իսկական «մաստեր-կլաս» ցույց տալ:

«Սկզբում ժենգյալները հավաքում ենք, հետո մի լավ լվանում, կտրատում ու թխում»,«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Սիրվարդը:

Շարունակելով թխել՝ հավելում է. «Պատրաստման մեջ երեք պարտադիր պայման կա. առաջինը՝ սիրով պիտի պատրաստես, երկրորդը՝ ամեն ինչ պիտի շատ մաքուր լինի, երրորդն էլ՝ համով: Շատ համով է՝ բնական, տնական ու սննդարար: Շատ ուտեստների բաղադրատոմսերն ու եփելու եղանակները ժամանակի ընթացքում փոխվել են, բայց սա չի փոխվում՝ դարեր շարունակ է պահպանվել»:

Մի քանի տաղավար այնկողմ տիկին Տաթևն է՝ կողքին հարսը և տեգրոջ կինը: Ընտանիքի մյուս անդամների շարքը շարունակվում է՝ ըստ հերթականության ու թխման գործընթացում ունեցած դերի: Տիկին Տաթևը մի կողմից փորձում է ղեկավարել «անվերահսկելի» իրավիճակը, մյուս կողմից թխում ու անգամ հասցնում շեշտել

«Մենք «երկու տեգոր կնոջ» նման չենք… կանաչի կա, ուղղակի չենք հասցնում»: Շարունակելով՝ ընդգծում է. «Անցած տարի մենք էլ ենք ուղղակի հերթ կանգնել՝ մյուսները թխել են, մենք կերել, էս տարի մենք էլ որոշեցինք թխել»:

 

Աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Տիկին Տաթևի խոսքերը պատահական չեն: «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը նշում է, որ անցած տարի տեղի ունեցած փառատոնին տաղավարներն ընդամենը 15-ն էին, այս տարի արդեն 130-նն են: «Կարծրատիպեր կային, շատերը կաշկանդվում էին տեղում թխել: Աստիճանաբար կոտրում ենք կարծրատիպերը, և մարդկանց մեջ ամրապնդվում է այն գաղափարը, որ տնային տնտեսուհին ևս կարող է ձեռքի աշխատանքի շնորհիվ միջոցներ հայթայթել ու կրել համայնքը պատշաճ մակարդակով ներկայացնելու պատասխանատվությունը»:

Սամվելը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ընկերոջից ստացել է Արցախում զբոսաշրջիկներ ընդունելու առաջարկը. «Առիթը բաց չթողնելով՝ Արցախում փորձեցինք զարգացնել ագրոէկոտուրիզմը: Հաթերքի ճանաչելիությունը մեծացնելու համար որոշեցինք կազմակերպել խոշոր միջոցառումներ, որոնց կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ»,-պատմեց նա:

Ըստ ընկերոջ առաջարկի՝ զբոսաշրջիկները գիշերակացը պետք է անցկացնեին բնակիչների տներում: Մեր զրուցակցի խոսքով, եթե սկզբում մարդկանց համար մի փոքր խորթ էր նշվածը և չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ընդունեին զբոսաշրջիկներին, այսօր արդեն պատկերն այլ է. «Տասնյակ ընտանիքներ արդեն հարյուրավոր մարդկանց են ընդունել: Փառատոնն այդ առումով ևս բացառություն չէ, Հաթերք ժամանած հյուրերի գիշերակացը հենց գյուղում է կազմակերպվել: Մեզ մոտ երեք հյուրատուն կա: 2 օրվա ընթացքում մեծ թվով զբոսաշրջիկներ են հյուրընկալվել, իսկ մարդկանց պատրաստակամությունն ուղղակի ոգևորում է»:

Սամվելը նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է մայիսյան Եռատոնին. «Այստեղ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որն ավելի քան 3 մետր է: Այն հավակնում է գրանցվել Գինեսի գրքում, իսկ հայկական Դյուցազնագրքում արդեն գրանցվել է: Հացը միասնական ուժերով է թխվում, և այդ գործընթացում ընդգրկված են տարբեր շրջաններից եկած մարդիկ: Միասնական ուժերով պատրաստված այս գործը կկոչվի «Հաղթանակ» ու կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Ժենգյալով հացը մեր արցախյան ազգային բրենդն է, որը պետք է փայփայել և օգտագործել որպես այցեքարտ»:

Կարծրատիպեր են կոտրում

Հաթերքն Արցախի ամենահին բնակավայրերից է՝ 2500 տարվա պատմություն ունի: Մեր զրուցակցի խոսքով, գյուղն ունի հզոր պոտենցիալ, ինչը թեև մինչ այս չէր օգտագործվում, բայց այսօր Հաթերքի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա:

Անդրադառնալով տուրիստական հոսքերի վերաբերյալ «Փաստի» հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հաթերքն ավանդական տուրիստական երթուղիներից դուրս էր. «Բայց նախաձեռնության միջոցով սկսվեց շրջանառվել գյուղի անունը: Նախորդ տարվա փառատոնից հետո եկել են զբոսաշրջիկներ, որոնց այցը պայմանավորված չի եղել զուտ գովազդով: Նրանք ուղղակի լսել են Հաթերքի մասին ու եկել են տեսնելու այն: Նույնիսկ ունեցել ենք հյուրեր, որոնք եկել ու Նոր տարին Հաթերքում են նշել: Զբոսաշրջիկներին հատկապես ժենգյալով հաց թխելու գործընթացն է հետաքրքրում: Գոգնոցները կապում են ու քաղելուց մինչև թխելու գործընթացին անձամբ մասնակցում»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ Հաթերքն առաջիկայում ագրոէկոզբոսաշրջության կենտրոն է դառնալու: Իսկ Արցախում տուրիզմի զարգացումը խոչընդոտել ցանկացող ադրբեջանական կողմի ջանքերի վերաբերյալ մեր դիտարկմանն ի պատասխան Սամվելն այսպես արձագանքեց.

«Ովքեր Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե Արցախը կռվի դաշտ է: Այս կարծրատիպերը կոտրելու առումով դեռ անելիքներ կան: Երբ հետաքրքրվում էին փառատոնով, շատերն ասում էին՝ կարո՞ղ ենք գալ: Մարդիկ, որոնք Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե այստեղ միայն կրակում են: Պետք չէ առաջնորդվել «սահմանին լարված է» հաճախ նաև սադրիչ վերնագրերով: Նման միջոցառումները նպաստում են, որ այդ կարծրատիպերը կոտրվեն: Այստեղ ժամանածները կգնան ու կպատմեն, թե ինչ խաղաղ է կյանքը, ինչպես է արցախցին շենացնում իր հողը և ինչ ամուր է կանգնած իր հողի վրա: Իսկ ամենակարևորը՝ հակառակորդը գիտի իր տեղը: Ոչ մի վտանգ այստեղ չի սպառնում: Արցախում մարդիկ ամուր կանգնած են հողին ու լի են համայնքները զարգացնելու պատրաստակամությամբ»:

Ճանապարհների հարցն էլ կլուծվի

Համայնքները զարգացնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ բարվոք ճանապարհներն են, բայց Հաթերք հասնելու ճանապարհն այդ առումով այդքան էլ հարթ չէր: Ս. Միրզախանյանը շեշտեց, որ այժմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում՝ խնդիրը շուտով լուծում կստանա. «Անցած տարի շատ նեղլիկ ճանապարհ էր գյուղ բերում, ընդամենը մեկ-երկու մեքենա էր կարողանում անցնել: Այս տարի արդեն իրականացվում է ասֆալտապատման ծրագիրը: Մնացել է վերջին 5 կիլոմետրը»:

Եթե ճանապարհներն այսօր չեն խանգարում բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդունել, կարելի է միայն ենթադրել, թե ինչ կարող է լինել դրանք վերանորոգելուց հետո: Չի բացառվում, որ անգամ զբոսաշրջիկները սովորեն Արցախի բարբառն ու անգիր իմանան ժենգյալով հացի կանաչիների անվանումները: Երևի մի օր զորքը կհավաքվի բացառապես ժենգյալով հացի հերթի համար, իսկ տիկին Սիրվարդն էլ բոլոր կանաչիների անուններն առանց դադարի կթվարկի:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել