Հրդեհներն արդեն 150 հազար հեկտար տարածք են ճարակել Ռուսաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրդեհների հետ կապված իրադրության վատացում Է գրանցվել Ռուսաստանի սուբյեկտների տարածքում, անցած շաբաթ հրդեհներ Էին մոլեգնում երկրի 46 տարածաշրջանում: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:
«Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, ՌԴ-ի 53 սուբյեկտներում անտառային հրդեհների հետ կապված իրադրության վատացում Է կանխատեսվել: Դրանցից 46-ի տարածքում անցած շաբաթ բնական հրդեհների ավելի քան 1,1 հազար օջախ Է առաջացել ավելի քան 150 հազար հեկտար ընդհանուր տարածքում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Բուրիաթիայում, Անդրբայկալյան երկրամասում, Ամուրի, Իրկուտսկի, Կուրգանի եւ Չելյաբինսկի մարզերում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



