Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փամ­փուշտ­նե­րի թո­ղած հետ­քե­րը ծա­ղիկ­նե­րով են լցվել.Հա­թեր­քի խորհր­դա­վոր դար­պաս­ներն ու Եպ­րաք­սյա տա­տը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյուղում լռություն էր, բայց լռության պատճառն այն չէր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը դատարկ էր: Պարզապես գրեթե բոլորն այդ պահին հավաքվել էին գյուղի հրապարակում՝ ժենգյալով հաց էին թխում, երգում, խմում ու պարում:

Աղմուկից հեռանալու և գյուղով շրջելու ցանկություն կար, հատկապես, երբ արդեն պատմել էին գյուղի մատուռների, խաչքարերի, քարանձավի ու Արցախի ամենաբարձր գագաթի՝ Գոմշասարի մասին: Պատմել էին նաև այն առանձնահատկության մասին, որն ուներ Հաթերքը՝ աշխարհագրական դիրքի շնորհիվ: Այստեղ կարելի է ականատես լինել մի եզակի երևույթի. կա մի հատված, որտեղից տարվա ցանկացած եղանակի կարող ենք տարվա բոլոր չորս եղանակները տեսնել: Մի քանի լրագրողներով գյուղի հրապարակից արդեն բավականին հեռու էինք, իսկ լռությունը գնալով ավելի կատարյալ էր դառնում: Լռության մեջ գեղեցիկ լուսանկարներ անելն ավելի լավ էր ստացվում: Տներից մեկն եմ լուսանկարում, որն առաջին հայացքից սովորական դարպաս ուներ: Բայց ինքս ինձ հարցնում եմ՝ մի դարպասի համար ավելի քան 30 դիտանցքը մի քիչ շատ չէ՞, այն էլ տարբեր չափերի՝ մեծ, փոքր, ավելի մեծ, ավելի փոքր: Խորհրդավորության շքերթը շարունակեցին նաև մյուս տների դարպասները: Բայց լռությունը խախտվեց: Մի քանի տուն այնկողմ գտնվող տան այգուց մեծահասակ կնոջ ձայն լսվեց:

Մոտեցանք դարպասին՝ կրկին մեծ, փոքր, ավելի մեծ, ավելի փոքր դիտանցքեր: Դարպասի հետևից ոտնաձայներ էին լսվում, բայց համոզված չէինք՝ կինը մե՞զ է մոտենում: Նայեցինք անցքերից՝ երևացին կարմիր, վարդագույն, կանաչ գույներ ու մի աչք՝ որն էլ, երևի, փորձում էր տեսնել, թե ովքեր են կանգնած դռան հետևում: Դարպասի դռները փակ չէին: Դարպասը կիսաբաց էր: Հանկարծ դուռն ամբողջությամբ բացվեց ու մեր դիմաց հայտնվեց 85-ամյա Եպրաքսյա տատը: Իմանում է, որ լրագրողներ ենք: Ու թեև սկսում է համոզել, որ արդեն մեծ է, «մինը ճիշտ է ասում, մինը՝ սխալ», մեկ է՝ զրույցի է բռնվում:

«Գյուղում հացը կա, ջուրը կա, գործը կա: Մենք չարչարվել ենք, արել ենք, ինչ-որ բանի տեր ենք, չէ՞, դարձել»,-պատմում է Եպրաքսյա տատը, բայց մի քիչ զայրանում այսօրվա երիտասարդների վրա:

«Հիմա երիտասարդներն առաջվա երիտասարդների նման չեն, շատ թամբալ են է… (ծիծաղում է)…Մենք հեկտարներով բեջարել ենք, հոգի ենք տվել, ամեն ինչ արել ենք, բայց հիմա երիտասարդներն ասում են՝ չկա՝ կառնեմ, բայց որտեղից կառնե՞ս: Եթե նա չանի, մյուսն ու էն մյուսն էլ չանի՝ ո՞նց կլինի»,-ասում է նա:

Եպրաքսյա տատը մեծ ընտանիք ունի՝ ապրում է փոքր տղայի, 3 թոռների ու հարսի հետ: Չորս աղջիկներն ու մեծ տղան ամուսնացել են ու արտերկրում են բնակվում: Երեք թոռներից մեկն աղջիկ է, մյուս երկուսը՝ տղաներ, որոնք ծառայում են բանակում:

Եպրաքսյա տատն ասում է՝ երկու պատերազմ է տեսել՝ Երկրորդ համաշխարհայինն ու Արցախյանը: Նաև ասում է, որ այսօրվա պես է հիշում Արցախյան պատերազմի ուղղաթիռների ձայներն ու կրակոցները:

«7 սամալ յոտ եկալ են, սենց գնացել»,ասում է նա ու ցույց տալիս տան տանիքի ուղղությամբ:

«Մեծ տղաս կողքս էր, ասում էր՝ թխում են, թխում են (կրակում-խմբ.), ասում էի՝ բալիկ, հիմա մեր ուղղությամբ էլ կթխեն… շատ վատ է եղել, վրա էին տալիս, վրա էին տալիս…:

Ասում էր՝ գնամ խաբար բերեմ, ի՞նչ իմանայինք՝ մե՞րն է, թե՞ նրանցն է: Կռվի ժամանակ որն ուժեղ լինի՝ կհաղթի, որն ուժեղ չլինի՝ չի հաղթի: Մերոնք լոխ լավ են էղել, հիմա էլ լոխ լավա: Ուզում եմ, որ լոխ խաղաղ լինեն»,նշում է նա՝ մի կողմից էլ նեղսրտում՝ ասելով, որ Հայաստանի և Արցախի ներսում պետք է ներքին ամուր համերաշխություն լինի:

«Բայց մենք փիսացած ենք դառալ, իրար ուտում ենք, պիտի տենց չլինի»,-ասում է նա: Մյուս կողմից էլ վստահ է հայության ուժերի վրա. «Լավ կլինի, թե վատ՝ «կտրելու ձմերուկ է», ո՞վ գիտի՝ ո՞նց կլինի: Եթե պատերազմ սկսվեց, ի՞նչ տարբերություն՝ ջահել, ահել… Մենք պիտի պաշտպանենք մեր հողը, պիտի ուժեղ լինենք, դիմադրենք…»:

Եպրաքսյա տատը դարպասից դուրս է նայում, աչքը թոռի, հարսի ու տղայի ճամփին է՝ ուր որ է, միջոցառումից տուն կգան: Մեզ էլ է հրավիրում տուն, բայց ուր որ է՝ իր տան անդամների գալու, իսկ մեր գնալու ժամանակն է մոտենում:

Եպրաքսյա տատը դարպասի դռներն էլի կիսաբաց թողեց: Բայց մի դարպասի համար ավելի քան 30 դիտանցքը մի քիչ շատ չէ՞. հարցի պատասխանը դեռ չէի ստացել: Մինչ Եպրաքսյա տատից կհարցնեի խորհրդավոր դարպասների մասին, հոգու խորքում ինձ համոզում էի, որ դրանք զուտ շինարարական աշխատանքի հետևանք են, իսկ անցքերը շատ են՝ մեծ, փոքր, ավելի մեծ ու ավելի փոքր, որ տան մեծը, ավելի մեծը, փոքրն ու ավելի փոքրը տարբեր դիտանցքերից հյուրերին լավ տեսնեն: Բայց չէ՞ որ Արցախում հյուրերի առաջ դարպասներ չեն փակում՝ մի դիտանցքն էլ է շատ, որովհետև դռները բաց են: Անցքերն իրականում փամփուշտների տեղերն էին: Ավելի քան 27 տարի առաջ այդ փամփուշտները Եպրաքսյա տատի, իր մեծ տղայի, մյուս երեխաների ու գյուղի բնակիչների տների ուղղությամբ էին կրակվել: Բայց հիմա փամփուշտների տեղերը լցվել են: Չէ՞ որ «դիտանկյուններից» կարմիր ու դեղին ծաղիկներ էին երևում ու մի աչք՝ որը երկու պատերազմ էր տեսել: Այդ փամփուշտները պատմության պես դաջվել են դարպասներին, բայց Եպրաքսյա տատի ընտանիքն ապրել է, ինչն այնքան էլ զարմանալի չէ, որքան զարմանալի չէ այն, որ Արցախում հնարավոր է տարվա չորս եղանակները միանգամից տեսնել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի