Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդեն մեծացել ենք և այլ կերպ ենք ընկալում. Արմեն Սողոյանը՝ Մալխասի կերպարի, «Սահմանին» սերիալի, հրամանատարի առաջարկի և ընտանիքի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Շանթ հեռուստաընկերությունը վերջերս ձեռնամուխ է եղել միանգամից երկու մեծածավալ աշխատանքի. «Սահմանին» բազմասերիանանոց ֆիլմը և «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը դեռ չցուցադրված՝ մեծ աղմուկ են բարձրացրել և ամենաքննարկվող թեմաներից դարձել:

Aysor.am-ը «Որոգայթ» ֆիլիմի պրեմիերայի նախօրեին ներկայացնում է հարցազրույց առանցքային կերպարներից մեկին՝ Մալխասին մարմնավորող Արմեն Սողոյանի հետ: Ի դեպ, Կիդորյու կարատեի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը «Սահմանին» սերիալում կերպարանավորում է հրամանատար Ամիրյանին:

-Պաոն Սողոյան, արդեն երկրորդ անգամ հանդես եք գալիս զինվորականի, հրամանատարի կարգավիճակով:

-Այո, այնպես ստացվեց, որ նորից գնդապետի դերում եմ խաղում, բայց այս գնդապետը տարբերվում է մյուսից: Նա զորամասի հրամանատար էր, բոլորովին այլ առաջադրանք էր իր առջև դրված, իսկ այս մեկը նախարարության կողմից ուղարկված հետախույզների գնդապետն է. մասնակցում է դիվերսիոն գործողություններին, սահման է անցնում, գերի է ազատում, մարտական իրավիճակներում հայտնվում…

-«Բանակումի» Ձեր մարմնավորած հրամանատարը դրական հերոս էր: Այստեղ և՞ս նման կերպար եք ներկայացնելու:

-Բանակը չես կարող բացասական տեսանկյունից ցույց տալ: Իհարկե, առանց խստության անհնար է, հնարավոր չի լինի կարգուկանոն պահել: Բայց դա չի խանգարում «իմ» հրամանատարին լինել նաև բարի:

-«Բանակում» սերիալի Ձեր մարմնավորած հրամանատարն այնքան համոզիչ էր, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե դուք ժամանակին զինվորական պաշտոն եք զբաղեցրել…

-(ժպտում է) պարզապես 1994-96 թվականներին ծառայել եմ Արցախում՝ Մատաղիսում: Ճիշտ է, պատերազմը նոր էր ավարտվել, խաղաղություն էր հաստատվել, բայց սահմանին իրավիճակը չէր փոխվել, նույն կրակոցներն էին: Դեռևս չունեինք «կազարմա», հարմարություններ, ամիսը մեկ էինք լողանում… Դժվար տարիներ էին: Եթե չեմ սխալվում, հիմա զինվորները 15 օրը մեկ իջնում են դիրքերից, իսկ մենք 6 ամիս մնացինք դիրքերում… Հիշում եմ, զորացրվելիս իմ հրամանատարը մոտեցավ, գրկախառնվեց և առաջարկեց, որ ես մնամ և այդ զորամասում ծառայեմ որպես զինվորական: Բավական ժամանակ տատանվում էի, բայց որոշեցի չմնալ… Թեև, զինվորական լինելու ցանկություն ունեցել եմ:

-Զորացրվեցիք որպես շարքայի՞ն, թե՞ զինվորական աստիճանով…

-Ոչ, սերժանտ, նաև դիրքի ավագ եմ եղել:

-Քանի որ, ինչպես նշեցինք, մեկ անգամ արդեն մարմնավորել եք բարձրաստիճան զինվորականի, կցանկանայի իմանալ՝ ի՞նչ կարծիքի եք «Սահմանին» ֆիլմի մասին, որո՞նք են «Բանակումի» հետ հիմնական տարբերությունները:

-Նախ, տարբեր ժանրի ֆիլմեր են: Այսպիսի ֆիլմ առաջին անգամ է նկարահանվում Հայաստանում, ուրույն մոտեցում կա: Այս ֆիլմում առկա է դրամա, հոգեբանություն, մարտական տեսարաններ, սեր, ընկերոջ համար արված զոհաբերություն… Ի վերջո, նկարահանված է այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմանին:

-Պարոն Սողոյան, կցանկանայի մի փոքր էլ զրուցենք «Որոգայթի» շուրջ. դուք նկարահանվել եք համանուն և՛ սերիալում, և՛ գեղարվեստական ֆիլմում, որի պրեմիերան կլինի վաղը: Որո՞նք են հիմնական տարբերությունները:

-Նախ, մենք՝ դերակատարներս, արդեն մեծացել ենք և այլ կերպ ենք կերպարն ընկալում: Երբեմն, երբ աչքի եմ անցկացնում սերիալը՝ վերհիշելու համար, հասկանում եմ, թե որքան «ջահել» ենք, թեկուզ խաղարկային առումով՝ որքան ագրեսիվ ու չզիջող շարժումներ ունենք: Իսկ այս ֆիլմում ավելի «նստած», ուշադիր ես խաղում, քանի որ տարիներ են ավելացել տարիքիդ: Եվ հետո, այստեղ մի քանի դուբլից ես նկարահանվում, չէ՞ որ գեղարվեստական ֆիլմ է և պետք է ընտրվի լավագույն կադրը: Կարծում եմ, նման կարգի, որակի ֆիլմ դեռ չի նկարահանվել մեզ մոտ:

-Ի՞նչ եք կարծում, համանուն սերիալին ծանոթ մարդկանց համար այս ֆիլմը մեկ այլ տեսանկյունի՞ց կբացվի, թե ուղղակի կհիշեցնի սերիալի խտացված տարբերակը:

-Ֆիլմը սերիալից հիմնականում նրանով է տարբերվում, որ այստեղ կներկայացվի Հովիկի մանկությունը, պատանեկությունը, ինչին սերիալում չհանդիպեցինք: Հովոյի կերպարը կիրթ մարդ է, արվեստագետ, ով ինչ-ինչ հանգամանքների բերումով ընտրում է այդ ճանապարհը: Ֆիլմի վերջում, իհարկե, զղջում է նման ընտրության համար:

-Կարծիքները տարաբնույթ են. ըստ Ձեզ՝ ի՞նչ է սովորեցնում «Որոգայթը»:

-Սովորեցնում է, թե ի՞նչ կյանքով չպետք է ապրել, առաջնորդվել: Դաժան կյանք է, սպանություններով, կորուստներով լի կյանք, ու վատ ճանապարհ՝ ցանկացած մարդու համար: 

-Սերիալում Ձեր մարմնավորած Մալխասը բացասական հերոս էր: Ի՞նչ կերպար են նրա համար գտել ֆիլմում:

-Կարծում եմ՝ դրական կերպար է, թեև իր խաղը բացասական կերպարների հետ է: Կամաց-կամաց դրական է դառնում՝ չընդունելով ու չխառնվելով այն կեղտոտ գործերին, ինչ անում է Միրոն: Այնպես որ, ես Մալխասին դրականորեն կբնութագրեի (ժպտում է):

-Այլ ֆիլմերից, նախագծերից առաջարկներ չունե՞ք:

-Դեռևս ոչ:

-Քանի որ Ձեզ միշտ հանդիպում ենք բավական լուրջ, դիրք ունեցող կերպարներում, հետաքրքիր է՝ ի՞նչ նոր կերպարում կցանկանայիք ներկայանալ:

-Ես նկարահանվել եմ նաև հումորային կերպարում՝ 80 մասից բաղկացած «Հաջողակը» ֆիլմում: Եվ ասեմ, որ շատերն ասում էին, որ բավական հաջողված ֆիլմ էր ու ինձ մոտ էլ ստացվել էր: Այնպես որ, չեմ բացառում, որ այլ ժանրում կարող եմ ներկայանալ, պարզապես կցանկանամ, որ կերպարիս մեջ ինձ գտնեմ: Եթե չսիրեմ հերոսիս, չեմ մարմնավորի երբեք:

-Մի փոքր էլ անդրադառնանք Ձեր ընտանիքին. Ձեր կինը՝ Շուշան Սարգսյանը, դերասանուհի է: Ըմբռնումո՞վ է մոտենում Ձեր էկրանային զբաղվածությանը, թե՞ գերզբաղվածության պատճառով կոնֆլիկտներ եք ունենում:

-Այո, կինս Մնջախաղի թատրոնի դերասանուհի է: Բայց ես իմ ընտանիքին ավելի շատ ժամանակ եմ հատկացնում, քան աշխատանքին, հավատացեք: Ընտանիքս երբեք չի տուժում իմ զբաղվածությունից: 11-ամյա դստրիկս էլ պարուհի է, արվեստի ճանապարհն է ընտրել:

-Ձեր միա՞կ զավակն է:

-Այո, շատ ենք ուզում երկրորդն ունենալ, բայց ամեն ինչ Աստծո ձեռքերում է (ժպտում է)… Առաջ Աստված:

-Ձեզ վաղը լավ օր եմ մաղթում և ֆիլմի հաջող պրեմիերա:

-Շնորհակալ եմ: Հուսամ՝ կհավանեք:

 

Նելլի Մարգարյան

 

Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին