Ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպական երկրորդ խաղերին
ՍՊՈՐՏ
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական թիմերը մեծ թափով նախապատրաստվում են Եվրոպական երկրորդ խաղերին:
«Մեր հավաքականն, ըստ սահմանվածի, դեռևս տարվա սկզբից ուսումնամարզական հավաքներ է անցկացնում: Մենք արդեն իսկ նախապատրաստվում ենք Եվրոպական երկրորդ խաղերին: Մեզ հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Ազատ ոճի ըմբիշները ևս նախատրաստվում են Եվրոպական խաղերին և մինչ խաղերը ևս երկու հավաք կանցկացնեն:
Հավաքին ավարտին հունահռոմեական ոճի 5 ըմբիշները կմեկնեն Ղազախստանի միջազգային մրցաշարին: Եվրոպական խաղերից առաջ Լևոն Ջուլֆալակյանի ընտրանին վերջին հավաքը կանցկացնի հունիսի 13-27-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



