Գերմանիայի իշխանությունները երկարաձգել են Բունդեսվերի առաքելությունը Միջերկրական ծովում ու Աֆղանստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել երկու ամսով երկարաձագել Միջերկրական ծովում ու Աֆղանստանում Բունդեսվերի առաքելությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
Նրա խոսքերով՝ Գերմանիայի զինված ուժերն առանց փոփոխության կշարունակեն գործողությունները Միջերկրական ծովում։ Խոսքը EUNAVFOR MED առաքելության մասին է, որի շրջանակներում ծովում պարեկություն է կատարում Գերմանիայի երկու ֆրեգատ։ Առաքելությունն իրականացվում է ԵՄ-ի հովանու տակ։ Զայբերտը հավելել է, որ որոշվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել նաև Աֆղանստանում առաքելության ժամկետը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



