Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր. Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երեւանում  այսօր՝ մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ամենաբծախնդիր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից  2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, չափազանց կարեւոր հանգամանք է:

ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել իր առաջին այցը կատարել Արցախ: «Շփումների ընթացքում բոլոր պատգամավորների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ընկերական հարաբերություններ՝ անկախ երկու խորհրդարանականների կուսակցական պատկանելությունից: Հաստատված կապերի մեջ առանձնահատուկ դեր ունեն հանձնաժողովի աշխատանքները՝ որպես կոնկրետ քննարկումների հնարավորություն ընձեռող ձեւաչափ», -ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը կարեւորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձեւավորումը: «Վստահ եմ, որ դա մեր բոլորի ցանկությունը եւ դրա համար առկա են բոլոր հնարավորություններն ու նախապայմանները: Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով եւ դրանք պետք է հետեւողականորեն առաջ տանել»,-նշել է Արարատ Միրզոյանը: Նա կարեւորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Մեր խորհրդարանականները, միջազգային հանրության համար առավել հասանելի դարձնելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման դրդապատճառները, էությունն ու առանձահատկությունները, վստահաբար իրենց ամենօրյա հետեւողական քայլերով պետք է նպաստեն Արցախի միջազգային ճանաչման գործին»,-ասել է ԱԺ նախագահը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ իրավահավասարությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մարդու հիմնարար իրավունքների իրագործման երաշխիքներից են: «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ կերտում է մեր նախնիների երազած ժամանակակից երկիրը, որի հիմքում են քաղաքացու հիմնարար ազատությունները: Հնարավոր չէ ապրել եւ արարել թշնամական միջավայրում, որտեղ վտանգի տակ է դրվում բնակչության ֆիզիկական անվտանգությունը: ԼՂ ժողովրդի խնդիրները կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. հենց սրանք են հայ պատվիրակների կողմից հնչեցված դիրքորոշումները եւ մոտեցումները տարբեր միջազգային հարթակներում: Մենք ջանք չենք խնայում Ադրբեջանի կողմից իրականությունը խեղաթյուրելու, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր խորհրդարանական հարթակներում իրականության հետ առնչություն չունեցող բանաձեւերի առաջմղմանը դիմակայելու հարցում»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Խոսելով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեության մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԵԽԽՎ շրջանակներում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմ չունի, սակայն կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում կարող է ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ՝ անկախ որեւէ հանգամանքից: «Մեր ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ ԽՎ-ներում եւ այլ հարթակներում ուղղված են բարձրաձայնելու ԼՂ-ում ապրող մարդկանց խնդիրները, ինչպես նաեւ հնարավորինս իրականանալի դարձնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավասարապես կիրառումը Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում, այդ թվում եւ ԼՂ-ում: Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը: Այս ընթացքում մենք հավատարիմ ենք եղել հրադադարի եռակողմ համաձայնագրի տառին ու ոգուն եւ հանձնառու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,-ասել է Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հանդես գալով միջազգային խորհրդարանական հարթակներում՝ Հայաստանի պատվիրակները հատուկ շեշտադրումով նշում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում վստահության մթնոլորտի ձեւավորումն ունի կենսական նշանակություն:

«Ուրախալի է, երբ տեսնում ենք մեր համատեղ հետեւողական քայլերի արդյունքները՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու միտումները, տարեցտարի Արցախ այցելող միջազգային պատվիրակությունների աճող քանակը, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշմարիտ գնահատականները: Այս ամենն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն քայլերն են, որոնց իրականացման համար համախմբվել են Հայաստանը, Արցախը, եւ Սփյուռքը եւ ինչի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ միասին անհաղթելի ենք»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ անցած ամիսների ընթացքում ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը բարձր ներկայացվածությամբ այցելել են Արցախ եւ հանդիպումներ ունեցել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի միջեւ շփումներին զուգահեռ ԱՀ ԱԺ նախագահը կարեւորել է հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համատեքստում կարեւորել է պատգամավորական ներուժի կիրառումը: «ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր անհրաժեշտ դրական ազդակներ է հաղորդում միջազգային համահայկական օրակարգի հարցերն առաջ մղելու համար: Այս համատեքստում մեր հիմնական ջանքերը պետք է սեւեռվեն միջազգային գործընկերների հետ առկա հարաբերություններն ամրապնդելու, նոր գործընկերային կապեր հաստատելու եւ տարբեր հարթակներում Արցախի ճանաչելիության հարցերը բարձրաձայնելու վրա»,-ասել է Աշոտ Ղուլյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության համար եւ մաղթել օգտավետ աշխատանք:

Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որն ընթացել է դռնփակ ձեւաչափով:

 

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր