Ինտենսիվ նախապատրաստվում են առաջիկա քննարկումներին
ՔԱՂԱՔԱԿԱՆԻշխանությունների կողմից առաջիկայում նախատեսված խորհրդարանական լսումների ժամանակ, որտեղ կքննարկվեն անցումային արդարադատության վերաբերյալ տեսակետներ, նախատեսվում է ընդգրկել հնարավորինս լայն հանրային սեկտոր: Գործին լծվել են իշխանությունների արբանյակ h/կ-ներն ու քաղակտիվիստները, որպեսզի քննարկման ընդգրկվածությունը տպավորիչ լինի: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԱԺ դահլիճում բուռն և ծավալուն քննարկումներ կազմակերպել: Տեղեկությունների համաձայն՝ «իմքայլական» Նիկոլայ Բաղդասարյանը ներկայումս հատուկ ընթացակարգով համակարգում է, թե հարցերի ինչ ծավալ և ելույթների ինչ հաջորդականություն ու բովանդակություն պետք է լինի: Կա տեղեկություն, որ իշխանությունները մեկ լսումով չեն բավարարվի և մինչև այս խորհրդարանի արձակուրդ մեկնելը կլինի ևս մեկ հանրային քննարկում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



