Ադրբեջանի ՊՆ-ն մայիսի 20-24-ը մասշտաբային զորավարժություններ կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 20-24-ն Ադրբեջանում լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:
Ինչպես հաղորդում է minval.az-ը, զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հակադարձումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:
Աղբյուրը մանրամասնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



