Երևանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են այցելել նախադպրոցական ուսումնական հաստատություններ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
«Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:
Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,-գրել է Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



