«Դիլիջանի ազգային պարկ»-ի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվել են փայտե թափոններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 16-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվում են փայտե թափոններ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:57-ին: Մոտ 3500 քմ տարածքում այրվել են կուտակված փայտե թափոններ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի 3 աշխատակից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



