Ֆրանսիայում ձերբակալել են բասկյան ահաբեկչական կազմավորման պարագլխին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲասկյան ձախ ծայրահեղական անջատողական կազմակերպության՝ ԷՏԱ-ի նախկին քաղաքական առաջնորդ Ուրուտիկոեչեա Բենգոեչեան ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից 17 տարվա հետախուզումից հետո:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, 68-ամյա Բենգոեչեան կասկածվում է մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել: Նրա ձերբակալության մասին հայտնել է El Mundo-ն՝ հղում անելով Իսպանիայի ՆԳՆ-ին:
ԷՏԱ-ն, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի և Եվրամիության իշխանությունների կողմից, կողմ էր հանդես գալիս Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող Բասկյան երկրի անկախությանը:
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ կազմակերպության գրոհայինների ձեռքով 854 մարդ է մահացել, ևս մի քանի հազարը վիրավորվել և տարբեր վնասվածքներ են ստացել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



