Այս 12-ամյա տղան Հայաստանի ամենաերիտասարդ վարսահարդարն է, ով հրաշքներ է գործում (Տեսանյութ)
ԼԱՅՖ
Հայ դպրոցական Էրիկ Ջուլֆայանը 12 տարեկանում վարսավիրական հրաշքներ է գործում, բայց խոստովանում է, որ դեռ չի հասել բարձր պրոֆեսիոնալիզմի և պետք է էլի սովորի։
Վարսավիրական գործով տղան սկսել է զբաղվել դեռ երկու տարի առաջ։ Սկզբում Էրիկը տարբեր վարպետության դասեր է նայել սոցիալական ցանցերում, դրանից հետո որոշել է սովորել վարսավիրի մոտ։ Հիմա նա վարսավիրանոցում անցկացնում է 4-5 ժամ, գալիս է դասերից հետո և օգնում սպասարկել միջինում չորս հաճախորդների։
«Ես երազում եմ դառնալ աշխարհահռչակ մասնագետ։ Արդեն շատ բան եմ սովորում սրահում։ Լավ հիշում եմ առաջին հաճախորդին․ նա մի աղջիկ էր, որը ցանկանում էր հարդարել մազերը», — պատմում է տղան։
Էրիկը սիրում է խոպոպներ սարքել, հավանաբար, այդ պատճառով նրա սիրելի վարսավիրական գործիքը մազերը գանգրացնողն է։ Տղան ամենագեղեցիկ սանրվածքը համարում է բարձր կապած փունջը։ Նա ընտրում է սանրվածքները՝ հաշվի առնելով կանանց արտաքինը և վարսերի առանձնահատկությունները և արդեն համարձակորեն խորհուրդներ է տալիս։