Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը. 15-ամյա տղան բազմաթիվ տներ է մտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 16-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա մի պատանու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թվականի ամռանը, ցանկապատից անցնելով եւ դուռը հրել-բացելով, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից ձորակում գտնվող մի տնակից փորձել է կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրերին, նույն պատճառով ոչինչ չի գողացել նաեւ նույն տարածքի մեկ այլ տնակից:
Նույն աշնանը, օգտվելով դուռ ու լուսամուտ բաց լինելու հանգամանքից, տղան կատարել է եւս երկու գողություն եւ մեկ փորձ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



