Ոչ սթափ վիճակում գտնվող 31-ամյա քաղաքացին կախվել է Հաղթանակ կամրջի ճաղավանդակներից ու փորձել ցած նետվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 18-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել:
Փրկարարներն ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ.Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



