ՀՀ նախագահը մինչև հանրաքվեն հանրությանը կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հանրությանը հրապարակային կներկայացնի իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նկատեց, որ լրագրողներին շատ էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու է մինչև հանրաքվեն:
«Ասեմ, որ, այո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը հրապարակային կներկայացնի հանրությանը մինչև դեկտեմբերի 6-ը:
Դա կլինի հարցազրույցի կամ հայտարարության ձևով»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



