«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, եւ կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել եւ աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ եւ անխափան»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



