Վայոց Ձորում 25-ամյա տղան խմած վիճակում Mercedes-ով մխրճվել է առեւտրի կրպակի մեջ, ապա շրջված հայտնվել գետի ափին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վայոց Ձորի մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ 25-ամյա Հենրիկ Ե.-ն Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում իր վարած Mercedes C-180 մակնիշի 35 VQ 779 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն, այնուհետեւ մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող, Արենի գյուղի բնակչին պատկանող առեւտրի կրպակի մեջ, տապալել այն, եւ կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին՝ ծառերի մոտ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ-ի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



