Չինաստանն ԱՄՆ-ի առաջ պայման է դրել առևտրային բանակցությունները շարունակելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը համաձայն է առևտրային բանակցություններին, սակայն հավասարության հիմքով միայն: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Չինաստանի ԱԳՆ կայքում նշվում է, որ Պեկինը պաշտպանելու է իր պետական շահերը: «Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս առևտրատնտեսական տարաձայնությունների կարգավորմանը, սակայն այդ բանակցությունները պետք հավասար լինեն» -ասել է չին նախարարը:
Վերջինս ընդգծել է, որ Չինաստանը պարտավոր է պաշտպանել իր պետական շահերը և արձագանքել ժողովրդի կոչերին:
Անցյալ շաբաթ մեկնարկել է առևտրային բանակցությունների նոր փուլը, որն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշմամբ:
Պեկինն, իր հերթին, պատասխանել է բարձրացված սակագներով և հայտարարել է «ազգային առևտրային պատերազմի» մասին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



