Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եր­կի­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից կա­մաց-կա­մաց ան­ցում է կա­տա­րում դե­պի բա­ցար­ձակ մի­ա­պե­տու­թյուն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նիկոլ Փաշինյանի կոչով երեկ առավոտյան ցուցարարները հինգ ժամով փակեցին դատարանների մուտքերը։ Ու թեև Ն. Փաշինյանը հանդես եկավ ելույթով, այդուհանդերձ, օրվա ընթացքում դեռ շարունակում էին հնչել արձագանքներ: Եղան թե՛ կոչն ու դրան հետևած գործողություններն արդարացնողներ, թե՛ դրանք հակապետական, հակասահմանադրական համարողներ: Եղավ արձագանք անգամ միջազգային հայտնի կազմակերպության ներկայացուցչի մակարդակով: Իրավիճակի շուրջ զրուցել ենք Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ: Ի վերջո՝ ՀՀ օրենսդրության պահանջները խախտվո՞ւմ են, տեղի ունեցող գործողությունները սահմանադրակա՞ն են:

Վարդան Այվազյանը օրենսդրությանն առնչվող խնդիրներն ըստ աստիճանակարգերի ներկայացրեց.

«Առաջին՝ կոպտորեն ոտնահարվում են Սահմանադրության 1-ից ներառյալ 6-րդ հոդվածները: Այսինքն, տապալվում է սահմանադրական կարգը»,-ասաց նա՝ հղում կատարելով նաև Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածին, որտեղ սահմանված է, թե «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու» համար ինչ պատիժ է նախատեսված:

«Բացի այդ, տեսեք՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատարանների տարածքում հավաքներ կազմակերպելը: Էլ չենք խոսում առավել ևս դատարանի մուտքը փակելու, դատավորներին ներս չթողնելու մասին: Երկրորդ՝ վարչապետի հետ հավասարապես իրավական պատասխանատվություն են կրում ոստիկանապետը, գլխավոր դատախազը և իրավապահ բոլոր մարմինները, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում այդ երևույթի դեմն առնելու համար: Նրանք պատասխանատվություն են կրում հանցավոր անգործության մատնվելու համար: Նրանք պարտավոր էին բոլոր միջոցները ձեռնարկել, որ դատարաններն անխափան աշխատեին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ տարածվում էր նաև այն կարծիքը, թե ժողովուրդն այդպիսով իրացնում է իր իշխանությունը: Դիտարկմանը՝ ժողովուրդն արդյոք իր սահմանադրական իրավունքն արդեն չի՞ իրացրել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին, Վարդան Այվազյանը նշեց.

«Նկատառումը ճիշտ է: Տեսեք՝ այս ամենն առաջին հերթին սարսափելի իրավական տգիտության հետևանք է: Ինչո՞ւ, որովհետև ժողովրդավարությունը կատեգորիկ հասկացություն է: Բոլորի մոտ այդ հասկացության ընկալումը պետք է միանշանակ նույնը լինի: Օրինակ՝ այնպես, ինչպես բազմապատկման աղյուսակը: Ենթադրենք, վարչապետը չի կարող ասել, որ 2 անգամ 2 հավասար է 6-ի, իսկ գլխավոր դատախազը ասի, որ 7-ի է հավասար: Ժողովրդավարությունն այս ամբոխահաճո գործողությունները չեն: Սա նաև վտանգավոր է հետևյալ առումով. եթե վաղը կամ մյուս օրն իշխանությունը ձախողվի (իսկ վերոնշյալ կոչից հետո, կարծես, այդ առումով կասկած չկա), այդ ժամանակ մեղքը բարդելու են ժողովրդի վրա: Ասելու են՝ ժողովուրդն է մեղավոր, մենք չենք արել: Ամբոխահաճո այս հայտարարությունները ոչ մի լավ հետևանք չեն կարող ունենալ: Արդյունքում ոչ թե ոտնահարվում, այլ անէանում է մեր պետականության ամբողջ գաղափարը: Այդ ամենի հետևանքով մենք ծիծաղի առարկա ենք դառնում համաշխարհային հանրության առաջ: Ոչ մի երկիր մեզ լուրջ չի մոտենա: Որպես պետական միավոր՝ մեզ հետ արդեն չեն հաղորդակցվի»:

Ինչ վերաբերում է պետական լծակներով դատական համակարգում փոփոխություններ անելու հնարավորություններին, ինչպես նաև դատարանների մուտքեր փակող օրենսդիր իշխանության ներկայացուցիչների պահվածքին, Վ. Այվազյանը նկատեց.

«Ցանկացած բարեփոխում առաջին հերթին պետք է իրականացվի օրենսդրական մակարդակով, որպեսզի լինեն իրավական հիմքեր և ամբողջ գործընթացը լինի իրավաչափ: Հիմա, բառիս բուն իմաստով, մեր շատ պատգամավորների խելքը չի հասնում ճիշտ, գրագետ օրենսդրություն մշակել, փոփոխել դրանք և բարեփոխումներ անել հենց դրանց հիման վրա: Նրանց խելքը հասնում է միայն անձամբ գնալ և անձամբ դատարանի մուտքերը փակել: Դրանից ավելի մենք նրանցից չենք էլ կարող պահանջել: Եվ սա ժողովրդի՝ 70 տոկոս քվեարկողների վստահությունը վայելելու արգասիքն է: Ասում են՝ ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց այս պարագայում կարելի է ասել՝ ժողովուրդը չարաչար սխալվում է»:

Ըստ նրա՝ ոչ մի քայլ այլևս չի կարող բացառել վերոնշյալից բխող հնարավոր հետևանքները. իրավիճակն անդառնալի է:

«Այստեղ խնդիրը ու հետևանքը զուտ այն չէ, թե 8:30-ից մինչև 13:30-ը դատարանների մուտքերը փակել են: Խնդիրը երևույթն է, որը ոչ թե տապալում, այլ անէացնում է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելուց հետո կարելի է վերականգնել այն, բայց անէացնելուց, փոշիացնելուց հետո նորից զրոյից սկսելը շատ դժվար է: Եվ նման յուրաքանչյուր երևույթ ցույց է տալիս, որ մեր երկրում այլևս բացակայում է իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը, ցույց է տալիս, որ ամբոխի աջակցությամբ երկիրը ժողովրդավարությունից կամաց-կամաց անցում է կատարում դեպի բացարձակ միապետություն, որովհետև գործադիր իշխանության ղեկավարն ամենուրեք միջամտում է իշխանության տարբեր թևերի գործունեությանը, ինչը կտրականապես արգելվում է Սահմանադրությամբ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ, ըստ էության, այս ամենը սկսվեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո, Վարդան Այվազյանն այդ առումով ընդգծեց. «Ռ. Քոչարյանի կատարած արարքը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ, մեր քննարկման թեման չէ: Բայց ինչ վերաբերում է երաշխավորությամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելուն, ապա այն ամբողջովին իրավական հարթության մեջ է և օրենքի շրջանակներում կատարված գործողություն: Այդտեղ դատարանը բացարձակապես իր լիազորությունները չի չարաշահել՝ օրենքի որևէ խախտում չի եղել: Հիմա եթե մենք ընդվզում ենք օրինական գործողության դեմ, այդ երևույթն արդեն բերում է պետության կոլապսի, ինչը շատ վտանգավոր է մեզ համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն