Google-ը վերաթողարկել է իր սոցցանցը
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Google-ը հայտարարել է իր Google+ սոցցանցի վերաթողարկման մասին՝ զգալիորեն փոխելով դրա ֆունկցիոնալությունը: Այս մասին հայտնում է Techcrunch-ը:
Ընկերությունում նշում են, որ Google+-ը հիմնականում կօգտագործեն քննարկումների համար, և նորամուծություններն այդ գործընթացը կդարձնեն ավելի հեշտ ու հարմար: Այժմ շեշտը դրվել է 2 գործառույթների՝ «հավաքածուների» և «միավորումների» վրա, իսկ մնացածները նվազագույնի են հասցված, օրինակ՝ օգտատերերին զրկել են հանդիպումներ կազմակերպելու և գեոնշումներ անելու հնարավորությունից:
«Հավաքածուի» գործառույթը Google+-ում մայիսին է ավելացվել, այն հնարավորություն է տալիս որոշակի թեմայով էջեր ստեղծել օգտատերերի կոնկրետ հետաքրքրություններին համապատասխան: Մասնակիցները կարող են այնտեղ հրապարակել լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել հղումներ, բաժանորդագրվել կոնկրետ «հավաքածուների» թարմացումներին: «Միավորումները» սոցցանցում հայտնվել են 3 տարի առաջ, դա մարդկանց հնարավորություն է տալիս միավորվել խմբերում՝ ընդհանուր հարցեր քննարկելու համար:



