Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է լի­նեն իրա­վա­կան-քա­ղա­քա­կան հե­տև­անք­ներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին օրերս կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»,- ասել է նախարարը։

Պաշտպանության նախարար Տավիթ Տոնոյանի արձագանքից կարելի է հանգել մի քանի շատ կոնկրետ հետևությունների։

Ակնհայտ է, որ վարչապետը, մեղմ ասած, հերթական զգացմունքային կամ պոպուլիստական հայտարարությունն է արել, որովհետև «դավադրության» մասին վարկածն, ըստ էության, հերքում է ոչ միայն Դավիթ Տոնոյանը, այլ այդ թեմայով նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Ի վերջո, խնդիրն ունի սկզբունքային ենթատեքստ։ Եթե Փաշինյանին հայտնի է կոնկրետ «դավադրության» ու դրա մասնակիցների մասին, ապա նա պետք է հնչեցնի կոնկրետ անուններ, իսկ ԱԱԾ-ն անհրաժեշտաբար քննություն իրականացնի։ Եթե այս երկու կարևոր հանգամանքները բացակայում են, ապա առհասարակ պարզ չէ, թե ինչի մասին է խոսել վարչապետը։ Արդյոք նա ունի՞ տեղեկություններ, ու նրա հայտարարությունն ամրապնդվա՞ծ է փաստական հիմքով, թե՞ հերթական անգամ գործ ունենք հասարակական կարծիքի մանիպուլ յացիայի հետ, որի նպատակը կառավարության ղեկավարի խոսքին «ազդեցիկություն» հաղորդելն է։

Նման պատասխանատու հայտարարությունները, որպես կանոն, ունենում են կոնկրետ իրավա-քաղաքական հետևանքներ։ Համենայն դեպս՝ կայացած ժողովրդավարություններում ԱԱԾ-ն պարտավոր կլիներ հարուցել քրեական գործ, ինչի հետևանքով կհաստատվեին կամ կհերքվեին վարչապետի հայտարարությունները։ Իրավական քննությանն անհրաժեշտաբար պետք է հաջորդեն քաղաքական գնհատականները, այլ խոսքով՝ եթե քաղաքական ուժերի կամ գործիչների մեջ կան «դավաճաններ», նրանք ոչ միայն պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, այլ նաև մարգինալացվեն քաղաքական դաշտում։ Իսկ եթե ճիշտ է մյուս վարկածը, ու վարչապետի հայտարարությունները զուրկ են փաստական բաղադրիչից, ապա դարձյալ պետք է առաջանան իրավական ու քաղաքական հետևանքներ, որովհետև անթույլատրելի են անհասցե որակումները՝ ընդդիմադիր բերանները փակելու ակնհայտ նպատակով։

Մյուս կողմից՝ գործող իշխանության ձեռագիրն արդեն գրեթե ակնհայտ է։ Հեղափոխության թիմը գործնականում չունի զարգացման տեսլական ու ծրագրեր և հասարակությանը կարողանում է կոնսոլիդացնել բացառապես աղմկոտ սկանդալային հայտարարությունների ու մշտապես թիրախներ հայտարարելու մարտավարության շնորհիվ։ Իհարկե, այս մարտավարության էֆեկտիվությունը խիստ վիճահարույց է, համենայն դեպս՝ երկարաժամկետ կտրվածքով։ Օրինակ՝ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններն այս մարտավարությունը գուցե արդյունավետ աշխատում էր, որովհետև հեղափոխությանը մասնակցած հասարակությունն իրավամբ կարծում էր, որ միայն նոր խորհրդարանի ձևավորումով կարող է վերջնական ձևակերպում ստանալ հեղափոխության հաղթանակը։ Պատահական չէ, որ անցած տարվա հոկտեմբերի 2-ին հասարակությունն ակտիվորեն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի կոչին ու մասնակցեց խորհրդարանի շենքի «գրոհին»։

Խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի այս մարտավարությունը, մեղմ ասած, չի աշխատում։ Պատահական չէ, որ դատարանների «պաշարման» գործողությանը մասնակցեց հազիվ երկու հազար մարդ, ինչը ենթադրում է, որ երկրում արմատապես իրավիճակ է փոխվել, ու մարդիկ նախկինի պես չեն պատրաստվում «հալած յուղի» տեղ ընդունել հեղափոխության առաջնորդի բոլոր հայտարարությունները։

Ժամանակն է, որ գործող իշխանությունը կարողանա կտրվել փողոցից՝ հասկանալով, որ իր հիմնական առաքելությունը պետական օրակարգ ձևակերպելն ու իրականացնելն է։ Հակառակ պարագայում՝ փողոցը կծնի նոր «հերոսներ», որոնք անգամ այդ հարթության վրա կարող են ավելի կենսունակ լինել, քան Փաշինյանի թիմը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան