Պենտագոնը հաստատել է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորք ուղարկելու հավանականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հաստատել է տեղեկությունը, որ Պենտագոնը մտադիր է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շանահանը նշել է, որ ներկայում Միացյալ նահանգները քննարկում է Մերձավոր Արևելքում իր զորքերի պաշտպանությունը բարձրացնելու հարցը, ուստի, ըստ նրա, կարող է լրացուցիչ զորքեր ուղարկելու անհրաժեշտություն առաջանալ:
Պենտագոնի ժամանակավոր ղեկավարը չի նշել, թե որքան զինծառայող է ԱՄՆ-ը մտադիր ուղարկել այդ տարածաշրջան՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում:
Նշենք, որ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ 5 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



