«Արսենալի» խաղացողը ցանկանում է ամռանը փոխել ակումբը
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին ցանկանում է ամռանը փոխել ակումբը, հաղորդում է L’Equipe-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Արդեն այս ամռանը ֆուտբոլիստը հնարավորություն կունենա խզել այն։ Նոր պայմանագիր կնքելու ցանկություն 33-ամյա ֆուտբոլիստը չունի։
Եվրոպայի լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Չելսիին» պարտվելու եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում, Կոսելնիի հեռանալու հավանականությունը կմեծանա։
Կոսելնիի ծառայություններով հետաքրքրված է Լեւերկուզենի «Բայերը», որը Բունդեսլիգայում գրավել է չորրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ ֆրանսիական «Ռենն» ու իտալական «Միլանը»։
«Արսենալը» պատրաստ է 60 միլիոն եվրոյով վաճառել Կոսելնիին, որը լոնդոնյան թիմում է 2010 թվականից։