Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում. հեղինակը 49-ամյա կին էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, աշխատավայրի անցագիրը, նույնականացման քարտ, բանկային եւ այցեքարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը ժամը 15.30-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



