Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա. Դրանք դեռ ոստիկանությունում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին, մայիսի 24–ին, վերջին զանգի օրը, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ըստ նրա, մեքենաներից 71–ը վարել են անչափահասներ, մեքենաները դեռևս ոստիկանությունում են։
«Կազմվելու են համապատասխան արձանագրություններ, որը ենթադրում է վարչական տույժ, նայած ինչ խախտում են կատարել»,– ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին հանրապետությունում վերջին զանգն էր, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս որոշ մեքենաները վարել են դպրոցականները, նաև կախվել են պատուհաններից և այլն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



